ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
«Այս օրերին ես եւ իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից, ովքեր սպառնում են մեզ եւ մեր երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ Ոստիկանապետին»,- գրել է Զոհրաբյանը և կցել ՀՀ ոստիկանապետին ուղղված դիմումը։