1tv.ge: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրամանագրի համաձայն, Վրաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:
Այդ մասին այսօր ԿԸՀ-ում կայացած նիստից հետո անցկացված ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Գիորգի Շարաբիձեն:
Վրաստանի ԿԸՀ-ի նախագահի տեղակալը գնահատել է նաև այսօրվա նիստը եւ ԿԸՀ-ի շենքի դիմաց զարգացումները:
«Շատ շնորհակալ եմ բարձր հետաքրքրության համար: Կարծում եմ, այսօր շատ հետաքրքիր և կարևոր նիստ տեղի ունեցավ ընտրական վարչակազմում, ընտրական վարչությունում, ԿԸՀ-ն ունկնդրել է բոլոր սուբյեկտներին, այդ թվում, հասարակական կազմակերպություններից մեկին՝ բողոքների վերաբերյալ և կայացվել է համապատասխան որոշում:
Կցանկանայի շեշտել, որ այսօրվա նիստն անցավ օրենքի լիարժեք համապատասխանությամբ, չնայած ընտրական վարչության, դրա անդամների վրա ոչ միայն ճնշում գործադրելու փորձ կար, այլև որոշ չափով սպառնացող հայտարարություններ: Դա կտրականապես անընդունելի է, ընտրական վարչությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում են օրենքով սահմանված լիազորությունները և այն կիրականացնեն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում:
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ընտրական վարչակազմն իր նիստում նշանակել է երկրորդ փուլերը, և դրանք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում՝ այս տարվա նոյեմբերի 21-ին», – հայտարարել է Գիորգի Շարաբիձեն:
Այս պահին առկա տվյալների համաձայն, մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 17 ընտրատարածքներում:
Այսօր ԿԸՀ-ի նիստին հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային ընդհանուր 22 հարց: Այդ թվում առաջին հարցը վերաբերում էր ընդդիմության և Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության բողոքներին՝ շրջանային հանձնաժողովների ամփոփ արձանագրությունների վերաբերյալ: ԿԸՀ-ն բողոքներից ոչ մեկը չի բավարարել:
Ավելին՝ 1tv.ge-ում