Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն»  բառն այլևս չի օգտագործվի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է մարդասիրական հարցերը Լեռնային Ղարաբաղում լուծելու թեմայով քննարկման ժամանակ:

«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»: Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է», – ասել է Պուտինն՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:

 

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ու բախումներն ամբողջությամբ դադարեցվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով