ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վնասվածքներ է ստացել ձեռքի, գլխի, դեմքի շրջանում. դեռ վիրահատվելու է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի վիրահատության է ենթարկվել, առնվազն մեկ վիրահատություն սպասվում է: Ընդհանուր առողջական վիճակը բժիշկները դրական են գնահատում:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը՝ խոսելով Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին կառավարական շենքեր, ապա ծեծի ենթարկել Արարատ Միրզոյանին:

«Կյանքին վտանգ չի սպառնում, բաց վնասվածքները բավականին ծանր են եղել: Վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի և ձեռքի հատվածում»,- ասաց Կոստանյանը:

Վերջինիս խոսքով՝ Շտապօգնության աշխատակիցների մոտենալը խոչընդոտվել է, սակայն ԱԺ նախագահին կարողացել են հասցնել հիվանդանոց, որտեղ էլ բուժօգնություն է ցուցաբերվել: Կոստանյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ԱԺ նախագահն իր տեսակետը կհայտնի վերջին իրադարձությունների վերաբերյալ:

«Բայց մի բան վստահաբար կարող եմ ասել՝ պարոն Միրզոյանը մեծ վստահութուն ունի, որ Հայաստանին կայունություն է անհրաժեշտ»,- ասաց Կոստանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով