ՌԴ ԱԳՆ-ն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները «կոշտ բլեֆ» Է որակել |armenpress.am|

armenpress.am։ Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում Է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում: Այդ մասին  հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:

«Միացյալ Նահանգների կողմից շատ կոշտ ճնշում Է գործադրվում Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Բայց ինձ այն առայժմ կոշտ եւ վտանգավոր բլեֆ Է թվում»,- ասել Է Կաբուլովը III ռուս-իրանական երկխոսության բացմանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը վատ Է հասկանում իրանական հասարակությանը: «Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այլեւ հակահարված կտա»,- հավելել Է Կաբուլովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով