Լեռնային Ղարաբաղի հարցում ուժային սցենարի շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումների անհամաձայնությունը չի խանգարում սերտ համագործակցությանը. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային սցենարի հարցում չի համընկնում Ռուսաստանի դիրքորոշման հետ։

Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դիրքորոշումների չհամընկնելը չի խանգարում Մոսկվայի ու Անկարայի սերտ համագործակցությանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին հավանություն տալու հետևողական դիրքորոշում է զբաղեցրել։

«Այս հարցում մենք լրջորեն համակարծիք չէինք և համակարծիք չենք մեր թուրք գործընկերների հետ։ Բայց սա մեզ չի խանգարում շարունակել սերտ համագործակցությունը բոլոր մակարդակներով, այդ թվում՝ ամենաբարձր», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով