factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Մոսկվան ընդունել է Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռ խոցումից հետո, քանի որ այն շատ արագ է հնչել։
«Սա իսկապես աղետ է, ողբերգություն, մեր երկու զինծառայողները զոհվել են։ Սա, իհարկե, ցավ է մեր բոլոր ռազմական ղեկավարների և զինված ուժերում ծառայող մեր բոլոր զինվորականների ու բոլոր քաղաքացիների համար»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի երկնքում ադրբեջանական ուժերի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի մասին:
«Ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հանգամանքների անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությունները հնարավորություն տվեցին ընդունել այդ ներողությունները»,- ասել է Պեսկովը։