Իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը․ Աննա Հակոբյան |armtimes.com|

armtimes.com: «Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը: Մեզ հանձնարրաված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր է թշնամու դիվերսիոն խմբերի սողոսկում լինի դեպի մեր տարածք:

Մեզ վստահված էր հսկել և անհրաժեշտւթյան դեպքում չեզոքացնել»:

Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

«Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Քննարկման մեխն է եղել, որ դա կնոջ տեղ չէ, վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու: Հիմա հենց այն պահն է, որ պետք է այդ հարցի պատասխանները փնտրենք. թե ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի:

Մենք, իհարկե, սահմանված ժամկետներում կվերադառնանք, ինչպես և մեզ հետ բոլոր կամավորները: Բայց ես ուզում եմ բոլորն իմանան, որ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը, և շատ ավելի երկար ժամկետներում, և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը:

Իմ քայլը լինելու է հետևյալը. լինել այնպիսին, որ անհրաժեշտության դեպքում մենք, զենք վերցրած կանայք այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ցանկանանք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»,-ասաց վարչապետի տիկինը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով