Վրաստանը թույլատրել է իր օդային տարածքով ռուս խաղաղապահների տեղափոխել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով թույլատրել է իր օդային տարածքն օգտագործել ռուսաստանցի խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու նպատակով։ Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։ Նրա խոսքով՝ դա արվել է «բացառության կարգով և հաշվի առնելով ժամանակի սղությունը»։

«Վրաստանը նախկինում ևս պատրաստակամություն էր հայտնել միջազգային հանրության հետ միասին նպաստել Ղարաբաղում խաղաղ գործընթացի կյանքի կոչմանը», – հայտարարել է Աբաշիձեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով