Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ դեկտեմբերին ԵՄ հերթական գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«Ավելի վաղ, Եվրամիության 27 երկրներն արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», – ասել է Լը Դրիանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով