ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝  Բրյուսելում ճեպազրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Նրա խոսքով՝ Բրյուսելում վերլուծում են պայմանավորվածությունների հետևանքները:

«Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների ավարտը: Մենք դա կոչ ենք արել ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո տարածելու ենք առանձին հայտարարություն»,-ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով