Թբիլիսիում շարունակում են բողոքի ցույցերը |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում մեկ օրում՝ նոյեմբերի 9-ին, միանգամից երկու ցույց է անցկացվում: Ժամը 18:00-ից խորհրդրանի շենքի դիմաց հավաքված ընդդիմության աջակիցները ևս մեկ անգամ իրենց պահանջներն են ներկայացրել իշխանությանը՝ նշանակել խորհրդարանական ընտրությունների օր ու պաշտոնաթող անել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային:

Նախօրեին ցուցարարներին ԿԸՀ շենքի դիմաց ցրելու, ջրցան մեքենաներ ու գազ կիրառելու, ինչպես նաև ֆիզիկական բախումների ֆոնին այսօր ցուցարարները խոստացել են նոր մասշտաբային ցույց անցկացնել նոյեմբերի 14-ին:

«Սա ոչ թե ընդդիմության, այլ ողջ ազգի պայքարն է»,- հայտարարում են ընդդիմադիրները:

Մյուս ցույցը, որ սկսել է երեկոյան ժամը 22:00-ին, անցկացվում է ի նշան կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին չենթարկվելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով