«System of a Down» ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկուսուկես տարի առաջ Հայաստանը վերածնունդ ապրեց թավշյա, խաղաղ հեղափոխության միջոցով: Մեր ժողովուրդը ճշմարտությունը խոսեց իշխանության հետ և սկսեց դիվանագիտության, տնտեսության ու ազգային միասնության աճի մի նոր դարաշրջան, որը հայ ժողովրդին դարձրեց ավելի ուժեղ, քան երբևէ այս հազարամյակների ընթացքում:
Պատերազմի այս դժվարին ժամանակներում չափազանց կարևոր է կանգնել մեր ղեկավարության կողքին, որպեսզի կոռումպացված բռնապետական թշնամին իմանա, թե ինչպիսին է ուժեղ ժողովրդավարությունը՝ ուժեղ սփյուռքի հետ միասին: Մենք քեզ հետ ենք, Նիկոլ Փաշինյան։ »