Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը:

Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային և մեդիա ոլորտին է վերաբերում: Մեր խնդիրն է, որ դպրոցն ավարտելիս նրանք կարողանան կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, իմանան մեդիայի դերը, վերլուծեն, քննադատեն դրա ազդեցությունը իրենց և մյուսների արժեքային համակարգի, պատկերացումների և գործողությունների վրա:

Կարևորում ենք նաև, որ շրջանավարտը կարողանա ինքը ստեղծել մեդիաարտադրանք` նպաստելով քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը: Այսօր մենք պատերազմում ենք նաև տեղեկատվական դաշտում, և մեդիագրագետ լինելը, առաջին հերթին, անվտանգության խնդիր է: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր ընտրությունից, պատերազմի մասնակից է մեդիահարթակում: Եվ այս օրերին մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն կարևոր եմ համարում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է նախաձեռնությանն աջակցել նաև հետագայում»,-ասել է Ժ. Անդրեասյանը:

Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում անցկացվող դաս-քննարկումները վերաբերելու են ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքին ու մեդիագրագիտությանը, այդ թվում` ինչպես խուսափել լրատվական վարակներից, կողմնորոշվել տեղեկատավական հոսքերում, տարբերել կեղծն ու հավաստին, արդյունավետ կիրառել մեդիա գործիքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով