Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը ս.թ. նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից։
«Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում:
Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ, գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել:
Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլհասցեին:
[email protected]
Ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտաձև
https://is.gd/wUslLj »,- ասված է հայտարարության մեջ: