Ոստիկանությունը գազ չի կիրառել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում ճեպազրույցից հետո փոխնախարար Կախա Սաբանաձեն հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը գազ չի կիրառել ցուցարարների դեմ:

«Գազի մասին ապատեղեկություն է տարածվում: Ոստիկանությունը չի կիրառել գազ, և ես ուզում եմ, որ բոլորը հաշվի առնեն, որ անտեղի է նման ապատեղեկատվությունը», — ասել է Կախա Սաբանաձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի ԿԸՀ-ի մոտ ցույց էր ընթանում: Ցուցարարները պահանջում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրաժարականը և վերընտրություններ նշանակել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով