Զարուհի Բաթոյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանների մասին հարցեր

Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։
 
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով