Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիայից  կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ և դեղորայք:

«Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությանը»,- գրել է Լաքոտը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով