Երկրաշարժ Էգեյան ծովում |ermenihaber.am|

ermenihaber.am: Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։

Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։

Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով