armtimes.com: Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
Այս անգամ նիստը կանցկացվի հեռավար, Ուզբեկստանի նախագահությամբ։
Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների տնտեսական համագործակցության լայն շրջանակի հարցեր: Կառավարությունների ղեկավարները մտադիր են կարծիքներ փոխանակել տնտեսական փոխգործակցության արդի հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկելու են մինչեւ 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թվականներ) իրականացման միջոցառումների ծրագիրը:
Առցանց քննարկմանը նախատեսվում է ստորագրել գործունեության տարբեր ուղղություններով նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր։ Նախատեսվում է երկու համաձայնագրերի ստորագրում, որոնք կանոնակարգում են փոխգործակցությունը ռադիոակտիվ նյութերի միջսահմանային փոխադրումների ու թվային զարգացման ոլորտում:
Ստորագրման են պատրաստ փաստաթղթեր, որոնք վերաբերում են նաեւ ՀՕՊ-ի միավորված համակարգերի զարգացմանը եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրադրության գնահատմանը:
Կարդալ ավելին՝ armtimes.am-ում։