ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանը չընդունեց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» երեք անդամներին. մասնակիցները պատռեցին նամակը՝ ի նշան արհամարհանքի |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանում Գերմանայի դեսպանատան դիմաց ավարտվեց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» այսօրվա ակցիան:

Դեսպանատնից ակցիայի մասնակիցներից հայտնեցին, որ փոխդեսպանը պատրաստ է ընդունել նրանցից միայն մեկին և ծանոթանալ նրանց նամակին:Նախաձեռնության համակարգողներից Լիանա Ադամյանն էլ պնդեց, որ փոխդեսպանը ընդունի ակիցիան համակարգող երեք անդամներին էլ, սակայն դեսպանատանից հայտնեցին, որ,համավարակով պայմանավորված, չեն կարող ընդունել երեքին էլ:

Ակցիայի մասնակիցներն էլ պատռեցին նամակը, որը պետք է հանձնվեր փոխդեսպանին՝ ի նշան արհամարհանքի:

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամները արդեն տևական ժամանակ է ակցիաներ են իրականացնում Հայաստանում գործող տարբեր դեսպանատների և միջազգային կառույցների դիմաց՝ պահանջելով համարժեք պատասխան տալ թուրքադրբեջանական տանդեմի ագրեսիան ընդդեմ Արցախի խաղաղ բնակիչների, կիրառել պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև հետագա ահաբեկչությունները կանխելու համար՝ ճանաչել Արցախի անկախոթյունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով