Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի՝ «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու որոշմանը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտել է «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու Ֆրանսիայի որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը խմբավորման մասնակիցների ազատությունների խախտում է, գրում է Ahval-ը։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Ֆրանսիային մեղադրել են «փարիսեցիության» համար՝ հայտարարելով, որ երկիրը «ամբողջությամբ հայկական շրջանակների պատանդն է դարձել»։

Անկարան «վճռական» պատասխան կտա այդ քայլին, հայտարարել է նախարարությունը։

Նախօրեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը տեղեկացրել էր երկրի տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության արգելքի մասին։

««Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում ՝ հանրապետության նախագահի հրամանի համաձայն: Ինչպես մանրամասն ներկայացված է հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների», -գրել էր Դարմանենը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Լիոնի արվարձանում «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժման մասնակիցներն օրերս պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով