mediamax.am: Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելքում երկրաբանական հետախուզման նոր փուլի մասին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավը իրականացնելու է աշխատանքները մինչև 2021թ. փետրվարի 16-ը:
Հիմք ընդունելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմից տրված լիցենզիաները՝ Թուրքիան իրականացնում է երկրաբանական հետախուզման աշխատանքներ կղզու ափամերձ հատվածում, որտեղ գտնվում է գազի հանքը: Միևնույն ժամանակ, գազի հանքավայրը գտնվում է Կիպրոսից դեպի հարավ՝ թուրք համայնքի տարածքից հեռու:
ԵՄ-ն համարել է Թուրքիայի հորատման աշխատանքներն ապօրինի և նրա դեմ պատժամիջոցներ է սահմանել: Եվրամիությունը սահմանափակել է ֆինանսական օգնությունը Թուրքիային և դադարեցրել է բանակցություններն օդային տրանսպորտի նոր համաձայնագրի շուրջ: Եթե հորատումը շարունակվի, ԵՄ-ն խոստացել է երկարաձգել պատժամիջոցները: