Վրաստանում ընդդիմությունը քարկոծել է ԿԸՀ-ի շենքի դիմաց տեղադրված երկաթե բարիկադները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի «Միավորված ընդդիմությունը» շարունակում է բոյկոտել խորհրդարանական ընտրություների արդյունքները և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի ընտրություն:

«Միավորված ընդդիմությունը», ինչպես նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունները մշտական ցույցեր են խոստացել: Այսօր, օրինակ, ավտոերթով Թբիլիսիի Վարդերի հրապարակից ուղևորվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գխավոր մասնաշենք, շենքի դիմաց իրավապահ մարմինների կողմից երկաթե բարիկադներ են եղել տեղակայված, ինչին ի պատասխան ցուցարարները սկսել են քարեր նետել դրան ուղղությամբ:

Ընդդիմությունը խոստացել է՝ ամենամասշտաբային ցույցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով