Ինչպես արդեն հայտնել ենք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն:
Ավստրիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Ավստրիական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ՝ հանցագործները պատանդ են վերցրել մեկ այլ տարածքում գտնվող ռեստորանի այցելուներին, սակայն РИА Новости-ի հետ զրույցում ճապոնական ռեստորանի ներկայացուցիչը հերքել է պատանդների մասին լուրերը։
Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է։ Նա նաև խնդրել է քաղաքի բնակիչներին փողոց դուրս չգալ։
Kronen Zeitung թերթը գրում է, որ ահաբեկչության հետևանքով մեկ ոստիկան է սպանվել։