Պուտինը նշել է Ռուսաստանի առաջնահերթությունները հրթիռատիեզերական ոլորտի զարգացման գործում |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացության զարգացման առաջնահերթությունների շարքում նշել է հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը և սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումը:

«Պետք է ելնենք առաջնահերթություններից: Դա սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումն է, տիեզերական սարքավորումների որակական բարելավումն ու հարստացումը, կառավարվող ծրագրերի ռիթմիկ շարունակությունը, հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը, նորարար տիեզերական տեխնիկայի, արտադրանքի և ծառայությունների մասնաբաժնի ավելացումը», –ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը:

Պուտինի խոսքով՝ «այդ ռազմավարական առաջադրանքների լուծումը հսկայական նշանակություն ունի երկրի համար»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով