Ոստիկանության ու ԱԻՆ-ի 2021-ի բյուջեն |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանության բյուջեն: 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը տրամադրել 313 միլիարդ 40 միլիոն դրամ: Հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգությանը հատկացվելու է շուրջ 97.751 միլիոն դրամ: «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կարիքի բավարարում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 176.9 մլն դրամ:

«Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջո­ցառումների, մոնիթորինգի և վերահսկողության իրականացում» միջո­ցառման շրջանակներում նախա­տեսվում է հատկացնել 11,011.4 մլն դրամ, որը 2020 թվականին համեմատ նվազել է 795.1 մլն դրամով:

Հանձնաժողովի անդամներն իրենց վրդովմունքն արտահայտեցին առ այն, որ զինված ուժերի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում այնպիսի հրապարակումներ են արվում, որոնք հասարակության շրջանում հուսահատության տրամադրություններ են ստեղծում: Պատգամավորները, դիմելով փոխոստիկանապետին, ընդգծեցին, որ միգուցե կարիք կա օրենսդրությունն ավելի կոշտացնել, որպեսզի պատասխանատվությունը նման հրապարակումների համար շատ ավելի խիստ լինի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե մինչ այս պահը քանի սուբյեկտ է վարչական պատասխանատվության ենթարկվել: Փոխոստիկանապետն արձագանքեց` անձնական տվյալներ հրապարակել չի կարող, սակայն նման սուբյեկտների թիվը 331 է, որոնցից 148-ը ԶԼՄ է, 183-ը` ոչ ԶԼՄ:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով