shantnews.am: Եթե ընդդիմադիր կուսակցությունները միաձայն համաձայնեն, Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի առաջին իսկ չվերթով անմիջապես կվերադառնա հայրենիք:
Ես պաշտոն չեմ ուզում, բայց եթե ինչ-որ մեկն իմ ազգի վրա ձեռք բարձրացնի, մենք պատրաստ ենք նրան դիմակայել մինչև վերջ»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա գնահատմամբ` «Վրացական երազանքն» այսօր պարտվել է ընտրություններում ու ապացուցել, որ կարևորը ժողովուրդն է: Սաակաշվիլին առաջարկում է իշխանությունը հանձնելու խաղաղ ճանապարհ, խոստանում է, որ ճնշումներ չեն հետևի: Ըստ նրա` իշխանությունն, այո, պարտվել է ընտրություններում, բայց դա չի նշանակում, որ կյանքն ավարտվել է:
Նրա խոսքերով` «Միացյալ ազգային շարժումը» ու մնացած ընդդիմադիր խմբերը ստացել են վրաց ժողովրդի մեծամասնության վստահությունը, մնացածը լիրիկա է: Վրաստանում փոխվում է իշխանությունը. Վրաստանը պետք է շարունակի առաջ գնալ»,- «Մթավարի արխի» ալիքի եթերից հայտարարել է նա: