hetq.am: Ախալքալաքի շրջանից ընտրված` գործող պատգամավոր Սամվել Մանուկյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը Վրաստանի խորհրդարանի գալիք նստաշրջանում: Այս մասին վկայում են Վրաստանի Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների նախնական արդյունքները:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններ էին: Ջավախքում մեծամասնական ընտրակարգով 9 թեկնածու էր մրցակցում մանդատ ստանալու և Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանները Վրաստանի խորհրդարանում ներկայացնելու համար: Համաձայն ամփոփված նախնական արդյունքների` Սամվել Մանուկյանը ստացել է Ջավախքի ընտրողների ձայների մեծամասնությունը` 63% քվե (15 265 ձայն):
Սամվել Մանուկյանն առաջադրվել էր իշխանական` «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Նրա հիմնական մրցակիցը Նինոծմինդայի շրջանից ընտրված, գործող պատգամավոր Հենզել Մկոյանն էր, ում օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 18 % -ը (4317 քվե): Հիշեցնենք, վերջինիս իշխանությունն այլևս չէր սատարում, և Հենզել Մկոյանն առաջադրվել էր որպես անկախ պատգամավոր:
Առաջատարների եռյակը, հավաքած շուրջ 10 % ձայներով, եզրափակում է Արսեն Կարապետյանը, որը նախկինում զբաղեցրել է Նինոծմինդայի ոստիկանապետի պաշտոնը: Առաջադրվել էր «Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա –«Եվրոպական Վրաստան» – շարժում հանուն ազատության» կուսակցության կողմից: Վերջինս նաև կուսակցության համամասնական ցուցակի 29-րդ հորիզոնականում է:
4,5 % քվե հավաքել է նաև նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը, որն այս անգամ ներկայացնում էր «Միասնկանա ազգային շարժում, Միացյալ ընդդիմություն, Ուժը միասնության մեջ է» դաշինքը: Վերջինս նաև դաշինքի համամասնական ցուցակում 51-րդն է:
Շարունակությունը՝ hetq.am-ում