Իրանի փոխարտգործնախարարը Թուրքիայում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա, որտեղ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը: 

Հատուկ բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ:

Երկու կողմերը քննարկել են Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման հարցը, որի հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ:

Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարարը մինչ այդ եղել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում:

Իրանական կողմը հակամարտող կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով