Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան |armtimes.com|

armtimes.com: Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:Պայթել է թթվածնային բալոններից մեկի բաշխիչ փականը (ռեդուկտոր):

 Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հայտնեց, որ պայթյունի հետեւանքով որեւէ ավերածություն կամ գույքային վնաս տեղի չի ունեցել, չի խաթարվել նաեւ հիվանդներին թթվածնով ապահովելու բնականոն պրոցեսը, հիվանդանոցի աշխատանքը, տուժածներ չկան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով