shantnews.am: ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին
Նշվում է, որ նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։
«ԱՊՀ պետությունների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմաններին ծավալվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։