shantnews.am: ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ դատապարտել են Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը միության պետությունների հասցեին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, փոխանցում է TASS-ը։
«Քննարկել ենք Թուրքիայի հարցը։ Արտահայտել ենք մեր վճռակաությունը՝ ստիպելու Թուրքիային հարգել մեզ։ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում դեռևս դրական ուղի չի ընտրել։ Մենք դատապարտում ենք Արևելյան Միջերկրականում Թուրքիայի վերջին միակողմանի գործողությունները, սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը, որը բացարձակապես անընդունելի է»,-հայտարարել է Միշելը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի հանդեպ հետագա գործողությունները ԵՄ առաջնորդները կքննարկեն դեկտեմբերին կայանալիք պլանային գագաթնաժողովի ժամանակ։