ԵԽ կուսակցությունները կոչ են անում միջազգային վերահսկողություն սահմանել ԼՂ-ում հրադադարի պահպանման համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ասված է ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաեւ կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ», – ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով