azatutyun.am: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Իլհամ Ալիևն Էրդողանին և թուրք ժողովրդին շնորհավորել է թուրքական հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի առթիվ», – նշված է հաղորդագրության մեջ։ «Էրդողանը վստահեցրել է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին», – հաղորդում են թուրքական աղբյուրները։