4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալների համար. ըմբշամարտի զինվորականների ԱԱ առաջին օրվա արդյունքները

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:

Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով