civilnet.am: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի», – ասել է Պուտինը՝ շեշտելով, որ պետք է հաշվի առնել երկու ժողովուրդների շահերը։
Պուտինի խոսքով՝ պետք է ստեղծել տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքների ապաարգելափակմամբ։ Դա, ըստ Ռուսաստանի նախագահի, հնարավորություն կտա ներդրումներ անել այդ տարածքներում։
«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։