Հարձակում Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա |1lurer.am|

1lurer.am: Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը փորձել է հարձակում են գործել Ջեդդահ քաղաքում տեղակայված Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Պարբերականը հայտնում է, որ սաուդցի տղամարդը հասցրել է դանակահարել անվտանգության աշխատակցին: Հայտնի է դարձել, որ տուժածը հոսպիտալացվել է:

Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում խիստ դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ վիրավորված անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով