COVID-19-ի դեմ «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում Է ստացել |armenpress.am|

armenpress.am: COVID-19-ի բուժման համար «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում է ստացել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ֆիսենկոն: 

Սեպտեմբերին գերատեսչությունն ամբուլատոր կիրառում է թույլատրել կորոնավիրուսային հիվանդության դեմ հայրենական երկու պատրաստուկների՝ միջազգային չպատենտավորված անվանմամբ «Ֆավիպիրավիր»-ին՝ «Ռ-Ֆարմ» ընկերության «Կորոնավիր»-ին, եւ «Պրոմոմեդ» ընկերության «Արեպլիվիր»-ին: 

Ավելի վաղ դրանք օգտագործել են բացառապես ստացիոնարներում հիվանդներին բուժելու համար: Վերջերս «Ֆավիպիրավիր»-ը ներառել են կենսականորեն կարեւոր դեղամիջոցների ցուցակի մեջ:

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի մեկուկես միլիոն դեպք, ավելի քան 26 հազար մարդ մահացել է, 1,16 միլիոնը՝ ապաքինվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով