Թուրքիան սպառնում է փակել Համաշխարհային բժշկական ասոցիացիայի թուրքական մասնաճյուղը |hetq.am|

hetq.am: Համաշխարհային բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) խիստ քննադատել է Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան մտադիր է փակել ՀԲԱ-ի թուրքական մասնաճյուղը «հիվանդներին և բժշկական անձնակազմը ահաբեկիչներից պաշտպանելու համար»։

Այս շաբաթ օրը տեղի ունեցած իր առցանց տարեկան համաժողովի ժամանակ ՀԲԱ-ն հայտարարեց, որ ասոցիացիայի թուրքական մասնաճյուղի անդամ հազարավոր մասնագետներին որպես ահաբեկիչ որակելը «ծանր զրպարտություն է և վիրավորում է բժշկությունը որպես մասնագիտություն»:

ՀԲԱ-ն արտակարգ կերպով ընդունած իր որոշման մեջ հորդորում է Թուրքիայի կառավարությանը պաշտպանել «Թուրքական բժշկական ասոցիացիան» որպես ազգային անկախ ասոցիացիա և կանխել ցանկացած իրավական կարգավորման ընդունում, որը կվնասի ասոցիացիայի մասնագիտական ինքնավարությանը:

«Համաշխարհային բժշկական ասոցիացիան դեմ է Թուրքիայի կառավարության կողմից այս միջամտությանը իր անկախ գործունեության մեջ: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում հարգել բժշկության համընդհանուր մասնագիտական արժեքները, որոնք հիմնված են հազարամյակների փորձի վրա և նպատակ ունեն գերակայություն համարել անհատների և հասարակության առողջությունը»,- ասել է ասոցիացիայի նախագահ, բժիշկ Միգել Խորխեն:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով