ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Դյուժարիկն ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի գնդակոծումը:

«Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», – ավելացրել է խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով