Քայլեր ձեռնարկվելու՞ են Թուրքիայի և Ադրբեջանի դեմ.Իսպանացի պատգամավորը հարցում է ուղարկել գործադրին |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան հարցում է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի:

«Կառավարությունը տեղեկություններ ունի՞ վերջին 5 տարիների ընթացքում Իսպանիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին վաճառած զենքի ծավալների վերաբերյալ, հայ ժողովրդի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի համար Իսպանիայի կառավարությունը դիվանագիտական քայլեր ձեռնարկելու՞ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու կառավարությունը Իսպանիայի և միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար»,- այս մասին Սենատի անդամը հրապարակում է կատարել «Թվիթեր»-ում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով