Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. հետապնդվող ահաբեկիչներից մեկը զոհվել է |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «TRT World Now»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։

«Ահաբեկիչներից մեկը զոհվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։

Նշվում է, որ շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը ուղարկվել են դեպքի վայր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով