Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ – «Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնական հարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»:

Հեյկո Մասսը նաև նշել է, որ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո:

Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված 18-ամյա իսլամիստը հոկտեմբերի 16-ին գլխատել էր ֆրանսիացի մի ուսուցչի։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին, որից հետո Էրդողանը անձնապես վիրավորել էր նրան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով