<p mediamax.am: style=”text-align: justify;”>Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանի դեմ «արտաքին ագրեսիայի դեպքում»:
Ըստ ՌԻԱ Նովոստի-ի, Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»:
«Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք՝ օդո՞ւմ, թե՞ գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ»,- ասել է Ալիեւը:
Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից:
«Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ները»,- ասել է Ալիեւը: