armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և իր երկիրի դեմ զրպարտիչ քարոզչությունը:
«Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորիոն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայությունից բացի, ավելացավ Ֆրանսիայի դեմ ուղղված ատելության և զրպարտության քարոզը, որը ցույց էր տալիս ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,-, ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: