shantnews.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել Արցախի հակամարտությանը։
«Զրուցել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. նա ինձ Արցախի հակամարտության մանրամասն գնահատական տվեց։ ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսին է պատժամիջոցների կիրառումը՝ Ադրբեջանին ճնշելու համար, որպեսզի վերջինս պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական զինյալների օգտագործումը»,-գրել է նա: