Ֆրանսիան դատապարտել և անընդունելի է համարել թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որտեղ վերջինս կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը, հայտնում է Al Arabiya-ն։
Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Վերջինս կհանդիպի Մակրոնին` քննարկելու իրավիճակը:
Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարություն է կանչվել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը` բացատրություն տալու այն բանի համար, որ Էրդողանը Մակրոնին կոչել է «հոգեկան հիվանդ», փոխանցում է Associated Press-ը։
Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Մակրոնին մահմեդականների հանդեպ նրա վարած քաղաքականության պատճառով` ասելով, որ Մակրոնը կարիք ունի իր «հոգեկանը բուժելու»։