ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտի ապօրինի զինված խմբավորումների զինյալներ տեղափոխելու անընդունելիությունը

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակվող սրացման շուրջ:

Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի  զինված խմբավորումների զինյալներ տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով