Էրդողանն ու Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Թուրքիայի նախագահականի մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում:

Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, թե «ճգնաժամի պատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի բռնազավթումն է և հարձակումները», ընդգծել է, որ անհրաժեշտ է «տարբերակել այս հակամարտության մեջ իրավացի և տուժած կողմին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով